Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադի մեղադրանքները:Վերջինս հայտարարել էր, որ Իրանը միջամտում է արաբական այս հանրապետության ներքին գործերին: Մասնավորապես, Հադին մեղադրում է Իրանին` Եմենի հյուսիսում և հարավում գործող անջատողականներին աջակցելու համար: ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Մարիզե Աֆհամն այս մեղադրանքները անհիմն է համարել: Նա ասել է որ, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բարեկամաբար է տրամադրված, կողմ է եղել Եմենում արդարության, խաղաղության և կայունության հաստատմանը:
«Զարմանալի է, որ նշվում է միայն Իրանի անունը և անտեսվում է Եմենին սահմանակից մի շարք արաբական երկրների միջամտություններն այդ երկրի ներքին իրավիճակին»,-ասել է Մարիզե Աֆհամը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Իրանը կողմ է, որպեսզի Եմենում անկայուն վիճակը խաղաղ կարգավորվի, և դրան հասնելու համար պետք է, տարբեր կրոնական ու քաղաքական խմբերը, առանց որևէ արտաքին միջամտության, երխոսություն ճանապարհն ընտրեն:
Tags: Եմեն, իրան