Մահմուդ Ահմադի Նեժադը կդառնա պատգամավոր

Մահմուդ Ահմադի ՆեժադՄի շարք իրանական ԶԼՄ-ներ տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը կմասնակցի Մեջլիսի Իսլամական Խորհրդի ընտրություններին: Նա հանդես կգա որպես Նահավանդ քաղաքի ներկայացուցիչ: Նախկինում այդ մասին միայն լայն լուրեր էին շրջում:

Քաղաքագետները գտնում ն, որ, ամենայն հավանականությամբ, Ահմադի Նեժադը կվերադառնա մեծ քաղաքականություն:

 

Հարկ է նշել, որ 2013-ին Նեժադը, երկրի նախագահի պաշտոնը  Հասան Ռոուհանիին փոխանցելու արարողակարգի ժամանակ, հայտարարել էր, որ վերադառնում է իր կիսատ թողած  գիտական գործունեությանը: Նա նույնիսկ սկսել էր կառուցել իր սեփական համալսարանը, որի շուրջը կոռուպցիոն սկանդալ էր առաջացել:

Նախկին նախագահը, հերքել էր այդ մեղադրանքները, առաջարկելով իրեն քննադատողների հետ անցկացնել հանրային բանավեճեր:

Ուշագրավ է,  որ նրան պարսավողների թվում էր նաև ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին:

 

Այս մասին տեղեկացնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Tags: , ,