1967թ-ին հենց այսօրը տեղի ունեցավ հայտնի “Կովկասի գերուհին և Շուրիկի Նոր արկածները”կատակերգության պրեմիերան

նիկուլինՀետաքրքիր փաստերի ֆիլմի մասին:

նինա,շուրիկ Ֆիլիմի ստեղծման հարցում ռեժիսորին ոգեշնչել էր թերթի մի հոդված, որը  վերաբերում էր սիրահարված  տղայի  իր սիրած աղջկա  առևանգմանը: Սկզբում պաշտոնյաները ցանկանում էին արգելել ֆիլմի ցուցադրումը, սակայն Լեոնիդ Բրեժնևին այն շատ դուր եկավ և հենց նա էլ հավանություն տվեց ֆիլմի տարածմանը:

նինա, շուրիկ Առաջին ֆիլմի հաջողությունը ոգևորեց ֆիլմը ստեղծողներին և նրանք որոշեցին շարունակել ուրախ ուսանողի հետաքրքիր արկածները:

6630851   Սցենարի հեղինակները` Կոստյուկովսկին և Սլոբոդսկին, գրեցին նոր պատմություն` “Շուրիկը լեռներում” անվամբ: Ֆիլմի առաջին հատվածում Շուրիկը փրկում է կովկասյան ավանդույթներով առևանգված աղջկան, իսկ երկրորդը նվիրված է ձնեմարդու որոնումներին:    Ըստ Լեոնիդ Գայդայի` նրանք ցանկանում էին ստեղծել լիամետրաժ ֆիլմ, այդ պատճառով էլ ձնեմարդու հատվածը ստիպված զոհեցին: Փոխարենը, աղջկա առևանգման և կովկասյան ավանդույթների թեման որոշեցին զարգացնել` այն վերածելով մեկուկեսժամանոց  ֆիլմի:

Լեոնիդ Գայդայը շատ էր սիրում արևոտ Ղրիմը և իր շատ ֆիլմեր հենց այնտեղ էր նկարահանել, և “Կովկասյան գերուհին” բացառություն չէր: Նկարահանումների մեծ մասը ընթացել է Ալուշտա լեռի շրջակայքում: Մինչև հիմա էլ հաճախ զբոսաշրջիկներին ցույց են տալիս այն ծառը, որի վրա նստած Նիկուլինի կերպարում Բալբեսը նետում էր ընկույզները: Իսկ ընկուզենու վրա փակցված  է հետևյալ գրությունը. “Նիկուլինյան ընկուզենի”:

6630934Դերասանների ընտրության հետ կապված խնդիրներ չեն առաջացել.ֆիլմում պետք է խաղար փորձված գայդայական եռյակը` Գեորգի Վիցինը, Յուրի Նիկուլինը և Եվգենի Մորգունովը և իհարկե  ուսանող Շուրիկը` Ալեքսանդր Դեմյանենկոն: Իսկ գլխավոր հերոսուհուն փնտրել  են շատ երկար. այս դերի հավակնորդներից էին 60-ականների աստղերը` Նատալյա Սելեզնևան,  որպես ֆիլմի գեղեցկուհի ճանաչված Նատալյա Կուստինսկայան և Մարիաննա Վերտինսկայան, բայց Լեոնիդ Գայդայն ընտրեց բոլորի համար անհայտ կրկեսի դերասանուհի Նատալյա Վարլեյին:

19-ամյա Վարլեյի վառ կերպարը միանգամից  ուշադրություն գրավեց և արդյունքում, հարուցեց բազմաթիվ հանդիսատեսների  համակրանքը:

“Կովկասյան գերուհու հաջողությունը” դրդեց հեղինակներին ֆիլմին շարունակություն մտածել: Նոր ֆիլմում գլխավոր դերերում որպես հակառակորդներ հանդես էին գալիս ընկեր Սաախովը և Նինան: Աշխատանքից ազատված նախկին պաշտոնյան ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին, սակայն զարմանքով տեղեկանում է, որ գրասենյակը ղեկավարում է շրջանի նոր ղեկավարը, հենց ինքը` ուսանողուհի, կոմսոմոլուհի Նինան… Սակայն “Կովկասյան գերուհի 2″ ֆիլմը էկրան չբարձրացավ, քանի որ պաշտոնյաները չթույլատրեցին: Բացի այդ դերասանները Ալեքսանդր Դեմյանենկոն` Շուրիկը և եռյակը համարում էին, որ այդ  կատակերգական դերերը կոչնչացնեն իրենց  լուրջ դերասանական կարիերան:

Անկախ

Tags: ,