Ադրբեջանի զինված ուժերում սկսել են գաղտնալսող հեռախոսներ օգտագործել: Այդ հեռախոսների օգտագործումը պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից սկսվել է վերջերս, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
“CASSIDIAN” ապրանքանիշի այս հեռախոսները արտադրվում են եվրոպական “EADS” կորպորացիայի կողմից: Խոսակցության գաղտնագրումը հնարավոր կլինի, եթե զրուցակիներից երկուսն էլ օգտագործեն այդ հեռախոսը:
Tags: գաղտնալսող սարք, հեռախոս