Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն

ՀՀ կառավարության նիստ,Գեղարքունիքի մարզԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչել հետևյալ հիմնավորմամբ. ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ վերը նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը Տավուշի մարզպետն է, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014թ. մայիսի 1-ն է:
Օտարվող սեփականության օբյեկտը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ, որտեղ կառուցվելու են օժանդակ շինություններ, բարեկարգվելու է շրջակա տարածքը:

Անկախ

Tags: ,