Հոգևորականը «Լեգոն» սատանայի զենք համարում

m_559304

Աշխարհում բազում երեխաներ են  սիրում խաղալ «Լեգո» կոնստրուկտորով, սակայն լեհ հոգևորական Սլավոմիր Կոստրզևը կարծում է, որ այդ հետաքրքրությունը լավ բանի չի հանգեցնի: Նրա խոսքով, առաջին հայացքից անմեղ թվացող կոնստրուկտորը սատանայական զենք է, որը «մութ կողմ» է քաշում:

Լեհ ծնողները զարմացած էին, իմանալով, որ իրենց կարծիքով զարգացնող ու օգուտ տվող խաղալիքներն իրականում երեխաներին լավ բան չեն տալիս: Հոգևորականը խիստ քննադատել է Monster Fighters  (հրեշ-մարտիկներ) և «Զոմբի» անունով խաղերը:Նա պլաստմասե ֆիգուրները սարսափելի  է անվանել ու վստահեցնում է, որ դրանք երեխաների հոգիներն են  լափում: Հոգևորականն իր ասածները հիմնավորում է նորզելանդացի գիտնականների ուսումնասիրություններով, որոնք պարզել են, որ վերջին տարիներին  լեգոյի հերոսների դեմքերն ավելի ու ավելի չար ու ագրեսիվ են դարձել, ինչը նպաստել է նաև դրանց վաճառքի աճին: Կոնստրուկտորներն արտադրողները, հոգևորականի կարծիքով, քրիստոնյաների նկատմամբ դավ են նյութում: Լեգո-մարդուկները միակ խաղալիքները չեն, որ հոգևորականը քննադատում է: Նա ծնողներին հորդորում է հրաժարվել երեխաներին Hello Kitty ու My Little Pony բրենդերի խաղալիքներ գնել:

Ի դեպ, հոգևարականը միակը չէ, ով հավատացյալներին կոչ է անում հեռու մնալ դանիական կոնստրուկտորներից: Անցած տարի ավստրիացի մահմեդականներին վրդովեցրել էր «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի  մոտիվներով ստղեծված Lego-ն: Նրանց խոսքով, նման խաղալիքը հավատքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մարմնացում է:

Անկախ

Tags: ,