Քեսաբում կատարվում է տեղահանություն, ինչը ցեղասպանության մաս է կազմում. Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյան«Քեսաբում, ըստ էության, ստեղծվեց սիրիական ճգնաժամի ևս մեկ օջախ` նոր ճակատ, ինչը կարող է շատ երկարատև լինել, քանի որ գյուղաքաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանին, որը  նա բացել է զինյալ ահաբեկիչների համար, և նրանց հոսքը շատ երկար է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Դավիթօղլու այն հայտարարությունը, թե պատրաստ է օգնել հայերին, բացահայտ ցինզիմ է: Համաշխարհային մակարդակով ցինիզմ, որը ուղեկցվում է արևմտյան երկրների լուռ աջակցությամբ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

 

Քեսաբում վերջին օրերին ընթացող դեպքերը լայն արձագանք գտան թե´ հայկական և թե´ միջազգային լրատվադաշտում: Սիրիայի ճգնաժամը աշխարհաքաղաքական հարց է, սակայն, երբ դա իրականցնում է Թուրքիան, նա փորձում է գործել նաև հակահայկական քայլեր: Թուրքագետը գտնում է, որ սա մի պետության կողմից բացահայտ ռազմական գործողություն է մյուսի նկատմամբ, քանի որ ոչ միայն ահաբեկիչների համար բաց է թուրքական սահմանը, այլև թուրքական կողմը կործանել է սիրիական ինքնաթիռ:  Այնտեղ ոտնահարվել են փոքրամասնությունների միջազգայնորեն ճանաչված բոլոր իրավունքները: Հայ համայնքը զրկվել է կենսագործուեության հնարավորությունից:

«Թուրքիայի քայլերը ցեղասպանությունից հարյուր տարի անց կրկնվում են: Քեսաբում վերանում է հայ համայնքը, տեղի է ունենում հայ գույքի թալան: Այն տեսնյութերը, որտեղ հայ համայնքի բնակիչներ իրենց տունը թողած փախել են, պատսպարվել են եկեղեցում,  ցույց է տալիս, որ դա տեղահանում է: Իսկ տեղահանությունը ըստ ՄԱԿ-ի կոնվեցիայի ցեղասպանության մաս է », – հայտարարեց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա` Ռուսաստանը իր շահերից ելնելով, փորձում է այդ հարցը միջազգային ասպարեզ հանել, և դա հնարավորություն է, որ Հայաստանը նույնպես դիվանագիտական մեծ խաղում իր քայլերը կատարի:

Թուրքագետը կասկածելի համարեց քեսաբցիների իրենց համայնք վերադառնալու հնարավորությունը, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ այն երկար ժամանակ մնալու է որպես ռազմական գոտի:
Անկախ

Tags: , ,