Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ:

Ամփոփելով ընդունելությունների 2014 թվականի առաջին եռամսյակի տվյալները` արձանագրվել է, որ  նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 150-ը` մարտի ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող ընդունելություններին տարվա առաջին երեք ամիսներին մասնակցել է 1266 քաղաքացի: Մարտի ընթացքում ընդունելությունների մասնակցած 513 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 393-ին տրվել է համապատասխան ընթացք և արդեն իսկ կարգավորված է, իսկ 102-ը դեռևս ընթացքում է: Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ քաղաքացիներն ընդունելություններին մասնակցելու համար  նախապես պետք է հերթագրվեն համապատասխան կառույցում՝ ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիների ընդունելությունները ևս մեկ հնարավորություն են լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,