Հանդբոլի ուսանողական մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա այսօր

univ 20140401-4Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Անզիջում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պետական համասարանի թիմերի մրցավեճը:
Առաջին խաղակեսում վանաձորցիներին հաջողվեց երեք գնդակի առավելությամբ առաջ անցնել: Նրանք հանդիպումը շահում էին 11:8 հաշվով: Սակայն հանգստից հետո երևանցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո, խաղն ավարտվեց 20:20 հաշվով:
Իսկ ահա, Երևանի ճարտարագիտական համալսարանի ընտրանին ուժեղ էր Երևանի տնտեսագիտական համալսարանի հավաքականից` 36:28 (19:12):
Ապագա ճարտարագետներներ էլ վաստակած 4 միավորով գլխավորում են աղյուսակը: Վանաձորցի հանդբոլիստներն ունեն 3 միավոր: Ապա հաջորդում է Երևանի պետհամալսարանի ընտրանին`1 միավոր: Ժողտնտեսության համալսարանը երկու պարտություն է կրել և եզրափակում է աղյուսակը:
Այսօր կայանալիք Երևանի ճարտարագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականների մրցամարտն էլ ի հայտ կբերի հաղթողին:

Կկայանա նաև ԵՊՀ-Երևանի տնտեսագիտական համալսարան հանդիպումը:

Անկախ

Tags: ,