Պոռնոաստղը` գերմանական ուլտրաաջ կուսակցության դեմք

o_923076

Գերմանիայի Ազգային-դեմոկրատական ուլտրաաջ  կուսակցության ներկայացուցիչները իրենց շարքերը արական սեռի նոր կողմնակիցներով համալրելու գերազանց միջոց են գտել: Նրանք սկսել են համագործակցել ճանաչված պոռնոաստղ ու ազգայնական Իննա Գրոլի հետ, որը նկարահանվում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում` Կիտի Բլեր կեղծանունով : Նա ակտիվորեն մասնակցել է կուսակցության գովազդային բոլոր հնարավոր քարոզարշավներին: Օրինակ, ընտրությունների ժամանակ 28-ամյա աղջիկն իր անսովոր հանդերձներով կանգնել է ընտրատարածքների մուտքերի մոտ ու կողքից անցնող տղամարդկանց կոչ արել քվեարկել ազգայնականների օգտին: Կուսակցության ներկայացուցիչների հետ նա մեկնել է ագիտացիոն ուղևորությունների ու հասցրել է ծանոթանալ կուսակցության բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ:Վերջերս Գրոլի կուսակցական կարիերան հենց այդպես` սկանդալով էլ ավարտվեց:

Բանն այն է, որ վերջերս կուսակցության ներկայացուցիչները դիտեցին պոռնոաստղի վերջին ֆիլմը, որտեղ նա սեքսով էր զբաղվում սևամորթի հետ: Ազգայնականները սարսափեցին տեսածից ու իսկույն աղջկան հեռացրին կուսակցությունից: Աղջիկը չէր հասցրել  այդ հարվածից ուշքի գալ` գերմանական պոռնոարտադրության ներկայացուցիչները նրան  «հակամարդկային հայացքների» համար բոյկոտ հայտարարեցին:

«Մեր գործում մենք ողջունում ենք ցանկացած ազգության ներկայացուցիչներին: Միակը, ում չենք սպասում` նացիստներն են: Եթե մենք առաջ իմանայինք, թե ինչ հայացքներ ունի Գրոլը, մենք երբեք նրան աշխատանքի չէինք վերցնի»,-հայտարարել է GGG խոշոր բեռլինյան պոռնորարտադրության մամլո քարտուղար Ջոն Թոմսոնը: Թե ինչպես հիմա պիտի Գրոլը վաստակի կյանքի համար` անհայտ է: Նրա մեկնաբանությունները չեն բերվում:

Անկախ

Tags: