ՌԴ-ի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ չի քննարկել Ուկրաինայի սահմանից զինված ուժերի հեռացման հարցը. խոսվել է միայն մեկ գումարտակը մշտական տեղակայման վայր վերադարձնելու մասին, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է УНИАН-ը:
«Ինչ վերաբերում է կանցլեր Մերկելի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցին /մարտի 31-ին/, ապա դրա ընթացքում խոստում չի հնչել: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը տեղեկացրել է Անգելա Մերկելին, որ Ռոստովի շրջանում տեղի ունեցող ռազմական ուսուցմանը մասնակցող գումարտակներից մեկը վերադարձել է Սամարայի շրջան` մշտական տեղակայման վայրը»,- նշել է նա:
Նրա խոսքերով, Ռուսաստանի տարածքում ռուսական զինվորական ստորաբաժանումների տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան և արևմտյան գործընկերներն ընդունում են, որ իրավական իմաստով ոչ մի խնդի չի կարող առաջանալ:
Tags: Անգելա Մերկել, Ուկրաինա, ռուսաստան, Սերգեյ Լավրով