2014 թվականի ապրիլի 4-ին ժամը 15.00-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կհյուրընկալի ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպումը կայանալու է դեսպանի նախաձեռնությամբ:
Այցը ճանաչողական է, քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ սպորտի և երիտասարդության ոլորտում հայ-ռումինական համագործակցության ներկայիս վիճակը, զարգացման ընթացքն ու հեռանկարները, փորձի փոխանակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Tags: Յուրի Վարդանյան, սպորտ