Վայոմինգ նահանգում գտնվող Յելոուսթոուն սուպերհրաբուխն ակտիվության նշաններ է ցույց տալիս: Այն 4 հազար քկմ տարածք է զբաղեցնում, ինչը հավասար է մոտավորապես, ճապոնական երկու կղզիների տարածքին: Եթե այս հրաբուխն արթնանա, ապա վատ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ մոլորակի համար, հայտնում է CBS-ը:
Ամերիկացի երկրաբանները վերջերս չափումներ են արել յելոուսթոունյան պարկում ու սարսափել են: Տեղի շատրվանող լճակների ջերմությունը հասել է 20 աստիճան Ցելսիուսի, դա զգալիորեն գերազանցում է նորմը: Սակայն դա չէ ամենակարևորը:
Անհանգստության հիմնական պատճառը ստորգետնյա ցնցումներն են, որոնք վերջին շրջանում ավելի են հաճախացել արգելոցի տարածքում: Այս դրությամբ այնտեղ 60 ցնցում է գրանցվել, իսկ դրանցից ամենաուժգինը կազմել է 4,8 բալ:
Մասնագետները տագնապած են. կենդանիները լքում են տարածքը, իսկ Յելոուսթոունում մագմայի տեղաշարժ է սկսվել: Եթե աշխարհի ամենահզոր գործող հրաբխի խառնարանը ժայթքի, ապա էկոլոգիական հետևանքներն աղետալի կլինեն: Յելոուսթոունի ժայթքումը համեմատելի կլինի հազարավոր ատոմային ռումբերի դետոնացիայի հետ: Այդ դեպքում ամբողջ երկիրը կծածկվի բազմատոննանոց մոխրաշերտի տակ:
Ներկայում մասնագետները Յելոուսթոունը վտանգի շատ բարձր մակարդակով է նշվել, սակայն ԱՄՆ իշխանությունները դեռևս ոչ մի միջոց չեն ձեռնարկել հնարավոր աղետը կանխելու ուղղությամբ:
Tags: Յելոուսթոուն