Քաղցկեղով հիվանդ 62-անյա ամերիկացին մասնակցել է իր 11-ամյա դստեր բեմադրված հարսանիքին

 Ջիմ Զեց ԱՄՆ-ում վերջին փուլի հասած քաղցկեղով հիվանդ Ջիմ Զեցը մասնակցել է իր դստեր 11-ամյա Ժոզիի բեմադրված հարսանիքին, որպեսզի կյանքի վերջին ամիսներին տեսնի իր երեխայի երջանկությունը: Այս հուզիչ պատմությունը ներկայացնում է թուրքական «Հյուրիյեթը»: Լուսանկարիչ Լինդսի Վիլատորոյի կազմակերպած հարսանիքի բոլոր ծախսերը կատարվել են հավաքված բարեգործական հանգանակության միջոցներով:

62-ամյա Զեցը և նրա կնոջ՝ 54-ամյա Գրեյսի համար ընտանիքի ընկեր հանդիսացող Վիլատորոյի ծրագրած հարսանիքը մեծ անակնկալ է դարձել: Հաշված օրերի կյանք ունեցող Զեցը նշել է, որ շատ տպավորված է, այնքան, որ կարծես երկնքում լինի: «Միգուցե դուստրս 20 տարվա ընթացքում իսկապես կամուսնանա և այսօրվա պես երջանիկ կլինի»,-ասել է Զեցը: Իսկ 11-ամյա Ժոզին հարսանյաց արարողության ողջ ընթացքում հուզմունքից լաց է եղել: Այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում:

Անկախ

 

Tags: ,