Հունգարիայի տարածքում հզոր պտտահողմ է եղել: Բնության նման երևույթներն այս կողմերին հատուկ չեն:
Տարերքից ամենաշատը տուժել է երկրի հյուսիսարևելյան հատվածը, որը սահմանակից է Ռումինիային: Տարերքը վնասել է տասնյակ տներ, տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրալարեր:
Վիրավորվել է 2 մարդ: ԱԻ փրկարարների խոսքով, բարեբախտաբար տարերքը պատուհասել է նոսր բնակեցված շրջանները, հակառակ դեպքում տուժածներ շատ կլինեին: Պտտահողմը ուղեկցվել է բնության բացառիկ երևույթով. որտեղով անցել է, այդ տեղերում բռնցքաչափ կարկուտ է տեղացել:
Tags: տարերք
