Բիլ Քլինթոնը չի զարմանա, եթե մեզ այլմոլորակայիններ այցելեն

Բիլ ՔլինթոնԲիլ Քլինթոնը կարծում է, որ մենք մենակ չենք:

Jimmy Kimmel Live թոք շոուի ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտնել է, որ ինքը չի զարմանա, եթե մի օր մեզ այլմոլորակայիններ այցելեն:

Քլինթոնը նշել է, որ տիեզերքում միլիարդավոր մոլորակներ ու աստղեր կան, իսկ միայն վերջին երկու տարվա ընթացքում Արեգակնային համակարգից դուրս ավելի քան 20 մոլորակ են հայտնաբերել, որոնց դիրքը հարմար է կյանքի որևէ տեսակի գոյության համար:

Ուստի նախկին նախագահը կարծում է, որ մենք մենակ չենք:

Բիլ ՔլինթոնՍակայն Քլինթոնը ամեն դեպքում պնդել է, որ ինքը չգիտի նրանք գոյություն ունեն, թե ոչ:

Քլինթոնը նախագահ դառնալուց հետո կարգադրել է իր օգնականներին հետազոտել Area 51-ը՝ Նևադայում տեղակայված ռազմական հաստատություն, որպեսզի համոզվի, որ այնտեղ այլմոլորակայիններ չկան:

Չնայած Քլինթոնը որևէ ապացույց չունի նրանց գոյության մասին՝ այնուամենայնիվ նշել է, որ այլմոլորակայինների գոյությունը կարող է շահավետ լինել երկրագնդի համար: Այդ դեպքում բոլորը կհամախմբվեն և միայն լավ գործեր կանեն:

 Անկախ

Tags: ,