Սպասվում է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ավստրիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ, նախագահն ընդունել է իրանական կողմի հրավերը, սակայն այցի կոնկրետ ամսաթիվ չի նշել: Եթե այցն իսկապես կայանա, Ֆիշերը կդառնա եվրոպական առաջին ղեկավարը, որը վերջին տարիներին այցելել է Իրան: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանի ընթացքում Ավստրիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել և մի շարք հարցերի վերաբերյալ երկկողմանի համագործակցության համաձայնության եկել:
Ընդ որոմ, քննարկումների ընթացքում պարոն Ֆիշերը ասել է, որ Իրանի դեմ ուղված ամերիկյան պատժամիջոցներն անարդյունավետ են:
Tags: Ավստրիա, իրան
