Ս. թ. մարտի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս. թ. մարտի 15-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:
Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:
Tags: Մշակույթի նախարարություն, օպերա
