Ադրբեջանում “Facebook”-ի ակտիվիստը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

1Ապրիլի 3-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սոցիալական ցանցերի ակտիվիստ 20-ամյա Էլսեվեր Մուրսալիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել “առանձնակի խոշոր չափերի թմրանույթի  անօրինական վաճառքի մեջ”: Երիտասարդը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և իր նկատմամբ ընդունված դատավաճիռը համարում է քաղաքական պատվեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակ” լրատվական կայքը, Մուրսալին “Facebook” սոցիալական կայքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Բացի այդ՝ 2013թ. հոկտեմբերի 9-ի Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին նա ակտիվորեն մասնակցել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կոմից ներկայացված ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական քարոզարաշավին երկրի հյուսիսային շրջաններում :

Մուրսալին ձերբակալվել է 2013թ. հոկտեմբերի 3-ին Խաչմազ քաղաքում, իսկ այնուհետ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից տեղափոխվել է Բաքու:

Սկզբնապես նրա ծնողներին խոստացել էին, որ երիտասարդին շուտով ազատ կարձակեն, ինչից ելնելով էլ նրանք գործը չեն հրապարակայանացրել:

 

Tags: ,