Լոնդոնը խեղդվում է մշուշամպից ու փոշուց

163-390x290

Վերջին մի քանի օրում ավելի քան 3000 լոնդոնցի է դիմել շտապ բուժօգնության: Մարդիկ բողոքում են շնչառական խնդիրներից ու ինքնազգացողության վատթարացումից: Դրա պատճառը մշուշամպն է: Սահարայում տեղի ունեցած փոթորկից հետո, Բրիտանական կղզիներ են հասել փոշու հսկայական զանգվածներ: Օդը հագեցած է փոշու մանրագույն մասնիկներով: Երկրորդ պատճառը օդի աղտոտվածությունն է` եվրոպական արտադրական ձեռնարկությունների արտանետումներից:

Ռեսպիրատորային ու սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս տներից առանց անհրաժեշտության դուրս չգալ, ու “թարմ օդին” ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չչարաշահել: Վարչապետ Քեմերոնը հետևել է այդ խորհուրդներին ու հրաժարվել առավոտյան իր ավանդական վազքից ու հիմա պարապում է սպորտդահլիճում:

Լոնդոնում մթնլորտի աղտոտման  վտանգի սպառնալիքը պահպանվում է: Այսօրվանից  այդ օդային զանգվածները կտեղաշարժվեն դեպի հյուսիս:

Անկախ

Tags: