Չինաստանում ջրհեղեղից տուժել է 1,2 մլն մարդ

китай-390x290

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Չինաստանում խաթարել են շուրջ 1,2 մարդու կենսագործունեության պայմանները:

Փրկարարների տվյալներով, առատ տեղումների  հետևանքով կենտրոնական, հարավ ու հարավ-արմտյան գավառներում ջրերի մակարդակը բարձրացել է, ցեխաջրերի հեղեղներ են: 21 մարդ է զոհվել, 4-ն անհետ կորած են համարվում:

Տուժած շրջաններում հիմա փրկարարա-որոնողական  ու վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Չինաստանում առատ տեղումները սկսվել են մարտի 27-ից: Դրանք հանգեցրել են ջրհեղեղի, սողանքների: Ավերվել է շուրջ 1500 տուն, տանիքից զրկվել 17 հազար մարդ, դժվարացել է ճանապարհային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում ճանապարհները քարերով ու տապալված ծառերով փակ են:

Նախնական գնահատումներով, ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասն արդեն կազմում է 650 մլն յուան (105,7մլն դոլար):

Անկախ

Tags: ,