Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջիկա այցը Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն է կրում: Դեսպանի խոսքերով՝ Օլանդն այցելելու է Հարավային Կովկասի երեք հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: «Այցի գլխավոր նպատակն է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարծում եմ, հակամարտության կարգավորումը ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների համար: ԼՂ-ն սուվերեն տարածաշրջան է, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան: Մենք խաղաղության և համագործակցության կողմնակից ենք տարածաշրջանի երկրների միջև»,-նշել է դեսպանը:
Նշենք, որ Ֆրանսու Օլանդը Ադրբեջան կայցելի նախագահ Ալիևի հրավերով: Առաջիկայում սպասվում է Օլանդի այցը նաև Հայաստան: Այցերի ստույգ ամսաթիվը առայժմ հայտնի չէ:
