Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանդիպելով մարզասերների, լրագրողների հետ, հայտնել է, որ մայիսի 25-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնևում ընկերական խաղում ուժերն է չափելու Ալժիրի ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում մրցելու է Գերմանիայի ընտրանիի հետ:
Tags: սպորտ, ֆուտբոլ