Տեխասի բնակիչ Բուբբա Սքոթը իր տան մոտ, ծառի վրա չուպակաբրա է հայտնաբերել.համենայն դեպս նա այդ կենդանուն առասպելական էակի տեղ է դրել, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այծերի վամպիր»: Նա վայրի կենդանուն իջեցրել է ծառից ու վանդակի մեջ դրել:
Իսկապես էլ այդ կենդանին բավականին տարօրինակ տեսք ունի.նման է քաչալ շան կամ էլ կոյոտի ու շատ երկար թաթեր ունի: Գիտնականները դժվարանում են որոշել, թե որ տեսակին է այդ կենդանին պատկանում: Մի վարկածի համաձայն, շան ցեղատեսակից է, ու քաչալացել է քոսի հետևանքով:
Այս տարօրինակ կենդանու մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1995-ին, Պուերտո Ռիկայում: Այդ ժամանակից սկսած, նրան տեսել են Մեքսիկայում ու Մեն նահանգում:
Անկախ
Tags: չուպակաբրա
