Բաքվում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը

 Էրդողան-Ալիև    Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է նախագահական նստավայրում: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առիթով: Երկու առաջնորդները ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի հետագա լայնացման կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Բաքու այցելելը արդեն ավանդույթ է դարձել:

Նշենք, որ ռազմական փոխօգնության վերաբերյալ պայմանագիրը, որը նախապես քննարկվում էր, կողմերի միջև այդպես էլ չստորագրվեց:

Անկախ

Tags: , ,