Գերի ընկած իրանցի սահմանապահները ազատ են արձակվել

unnamed (4)Պակիստանն ազատ է արձակել գերի ընկած իրանցի սահմանապահներին:

Փետրվարի 6-ին 5 իրանցի սահմանապահներ գերի էին ընկել իսլամական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը իրանապակիստանյան սահամանում: Ավելի ուշ ծայրահեղականները հայտարարել էին , որ պատանդներից մեկին գլխատել են:

«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդային»: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների` գերի ընկած 5 սահմանապահներն էլ վերադարձվել են Պակիստանում գտնվող իրանական ներկայացուցչությանը:

Սահմանապահների առևանգումը ավելի է վատթարացրել  Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունները: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին դեռևս փետրվարի կեսերին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զորքեր մտցնել իրանապակիստանյան սահմանամերձ գոտի, եթե Իսլամաբադը «չվերացնի» այնտեղ գործող ահաբեկիչներին:

Սա իրանապակիստանյան սահմանագծում տեղի ունեցող առաջին դեպքը չէ: Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սպանել է 14 իրանցի սահմանապահի, վիրավորել` 6-ին:

ԱՆԿԱԽ

Tags: , ,