Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը բավարարվեց արծաթե մեդալով:
2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին:
Ջուլֆալակյանը 1/16 եզրափակչում հաղթել էր խորվաթ Նևեն Զուհաջին (6:0), ապա` ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0), դանիացի Մարկ Մադսենին (2:2):
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսօր անհաջող են հանդես եկել:
71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:
80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը, լատվիացի Ցեսլավս Բեստենիսին, ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Գեորգի Ցիրեկիձեին:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել հունգարացի Վիկտոր Լորենցին, բայց պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով:
Երեկ երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը::
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքանը Ֆինլանդիայում տիրացել էր 3 մեդալի`1 արծաթե և 2 բրոնզե:
Tags: ըմբշամարտ, սպորտ