Հավանաբար գտնվել է մալազիական Բոինգի սև արկղը

բոինգՄալազիական անհետացած Boeing օդանավի փնտրտուքը կարծես թե արդյունք է տալիս: Անցած հանգստյան օրերին Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են երեք տարբեր զարկերակային ազդանշաններ: Հաճախականությունը համընկնում է անհետացած Boeing-ի ինքնագրի հետ: Ամենայն հավանականությամբ սև արկղը գտնվում է Ավստրալիայի ափերից մեկուկեսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսի հատակում, հաղորդում է “Россия 24″-ը:

Որոնման ծառայությունների ղեկավարությունը այդ հայտնագործությունը համարում է  “կարևոր և հուսադրող” և օդանավերի ու նավերի նոր խումբ է ուղարկել այն հատված, որտեղից լսվել են ազդանշանները: Բացի դրանից պատրաստվում են ստուգել չինական օդաչուների տեղեկատվությունը: Ավստրալիական ափերից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսում  հայտնաբերվել են ինչ որ  “սպիտակ զանգվածներ”: Ընդ որում նմանատիպ զանգվածներ առաջին անգամ չէ, որ գտնում են, սակայն պարզվել է, որ դա ընդամենը արդյունաբերական աղբ է:

Անկախ

Tags: ,