Նիգերիայի հյուսիս-արևմուտքում համայնքների առաջնորդների ու ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչների հավաքի ժամանակ հարձակում է կատարվել մասնակիցնրի վրա. զոհվել է 79 մարդ:
Հարձակումը կատարվել է Զամֆարա նահանգում, հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էին տարածաշրջանում անասնագողության ու զինված թալանը կանխելու մասին հարցեր: Անասնագողությունը, հավաքի մասնակիցների կարծիքով, կատարում են ֆուլբե ազգության անասնապահները:
« Նահանգապետն ու մյուս պաշտոնյաները այսօր եղել են Յար Հալադիմա գյուղում, որտեղ մասնակցել են 79 մարդու թաղման.նրանք սպանվել են անսանագողերի կողմից»,-հայտարարել է նահանգապետի ներկայացուցիչը:
Tags: Նիգերիա

