Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Աուսթ Խաշեմին հայտնել է, որ Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը կմեծացնեն սահմային առևտրի ծավալները: Խաշեմին պարզաբանել է, որ հնարավոր է ստեղծվի երկու նոր կենտրոն, որպեսզի սահմանային առևտուրն առավել ընդլայնվի:
«Երեք երկների միացյալ ուժերով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են Իրանի Սիստան-Բելուջիստան, Պակիստանի Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ ու Ֆարհ նահանգների նահանգապետները: Հանձնաժողովը զբաղվելու է մերձսահմանային բնակավայրերի բնակչության կենցաղի բարելավման խնդիրներով: Նմանատիպ գործելաորճը կհարթեցնի Իրանի հարաբերությունները հարևան երկների հետ»,- հայտնել է Խաշեմին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը:
Tags: Աֆղանստան, իրան, տնտեսություն
