NYT.Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման, քան Պետրոս Մեծին

211615891

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման քան Պետրոս Մեծին, ասվում է  The New York Times-ի  հոդվածում: Իչպես հոդվածագիրն է նշում, ռուսական դասագրքերում բարձր գնահատական է տրվում Պետրոս Առաջինին, որը երկիրը վերածեց եվրոպական կայսրության: Հարևանները սկսեցին վախենալ ու հարգել Ռուսաստանին, իսկ Պետրոս I –ը Ռուսաստանի պատմության պաշտոնական հերոս-թագավորը դարձավ:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, հեղինակի կարծիքով, Ռուսաստանի նախագահն ավելի շատ նման է ռուսական մեկ ուրիշ թագավորի` Նիկոլայ I –ին, որը ռազմական կոնֆլիկտի մեջ մտավ Բրիտանիայի, ու Ֆրանսիայի հետ, մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին այն դարաշրջանի համաշխարհային առաջատար կայսրությունների հետ մրցակցելու հնարավորություն կտային: Հոդվածում ասվու է նաև, որ բանակին  ու գաղտնի ծառայություններին ուշադրությունը կենտրոնացնելով` Նիկոլայ I-ն անտեսեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունը մոդեռնիզացնելու անհրաժեշտությունը:

Երկիրը դրա համար թանկ վճարեց 1853-1856 թթ Ղրիմյան պատերազմի ժամանակ, կարծում է հոդվածագիրը: Նա հավելում է, որ Պուտիի արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին Ուկրաինայի նկատմամբ, ցուցադրում է նմանատիպ «հեռատեսության մասշտաբային բացակայություն»:

«Արևմտյան կայսրությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմյան պատերազմ սկսել, սակայն նրանք բոլոր հնարավորություններն ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, քան կարող է Պուտինը պատկերացնել»,կարծում է մեկնաբանն ու ավարտում.»Ռուսաստանի նախագահը պետք է ուսումնասիրի Նիկոլայ I-ի նախադեպը», հաղորդում է gazeta.ru-ն:

Անկախ

Tags: , ,