Ամբողջ աշխարհում բարձերով զինված հազարավոր մարդիկ նշել են բարձերով կռվելու միջազգային օրը:
Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում վեց տարի է, ինչ մարդիկ այս միջոցառման ընթացքում մեկ ժամ շարունակ միմյանց հարվածում են բարձերով:
Ոմանք այնքան էին ոգևորվել միջոցառման ընթացքում, որ նույնիսկ պատռում էին բարձերը և ամենուր փետուրներ էին տարածվում:
Բարձերով կռվելու օրը նշվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում՝ ներառյալ Փարիզը, Նյու Յորքը, Ցյուրիխը, Հռոմը և Մադրիդը:
Միջոցառման մասնակիցներին թույլատրված չէր հարվածել ֆոտոխցիկով կամ ձեռքին բարձ չունեցող մարդու:
Կազմակերպիչների խոսքով՝ բարձերով կռվելու միջոցառումը մարդկանց դուրս է բերում տներից և թեթևացնում սթրեսը:
Tags: Լոնդոն
