Չինաստանում փլուզված թունելում գրեթե չորս օր անցկացրած աշխատողները փրկվել են

railway tunnel-chinaՉինաստանում փրկվել են 80 ժամ շարունակ փլուզված երկաթուղային թունելում անցկացրած աշխատակիցները:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ տղամարդիկ փրկվել են Հունչուն քաղաքում փլուզված թունելից:

Փրկված բոլոր 12 աշխատակիցները գիտակից վիճակում են եղել, իսկ նրանցից ոմանք նույնիսկ ինքնուրույն են դուրս եկել թունելից:

Նրանք բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:

Կիսակառույց երկաթուղային թունելը փլուզվել էր չորեքշաբթի օրը, երբ շինարարները բետոն էին թափում այնտեղ:

Չինաստանի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառը:

 

Tags: