Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: «Բադեն-Բադենը», շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:
Նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկում վերջերս կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին: Նա հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:
Tags: շախմատ, սպորտ