Մադոննայից թռցրել են ավելի քան 3000 դոլար արժողությամբ դիզայներական սպիտակեղենը: Գողությունը կատարվել է L’Uomo Vogue փայլակազմ ամսագրի համար նկարահանումների ժամանակ, անցած ամիս: Գողացված իրերի մեջ են նաև Դեբորա Մարկիտի հավաքածուից ավելի քան 2,5 հազար դոլարանոց կրծկալը, որն անձամբ դիայներն էր ուղարկել փոփ երաժշտության թագուհուն` նկարահանումների համար:
Ոստիկանությունը հայտնում է, որ ամսագրի աշխատակիցը հայտնաբերել է դրանց անհետացումն անմիջապես նկարահանման ավարտին:
Ինքը` դիզայներ Մարկիտը կատարվածը զավեշտալի պատահականություն է համարում ու կարծում է, որ սպիտակեղենը շուտով կվերադարձնեն:
«Ես հույս ունեմ, որ շուտով կորած իրերը կվերադարձվեն: Վստահ եմ, որ նկարահանման մասնակիցներից և ոչ ոք գողություն չէր անի, քանի որ նման բան առաջներում երբեք չի եղել»,-հայտարարել է դիզայները:
Tags: Մադոննա, սպիտակեղեն
