Դոնեցկը հռչակվել է ժողովրդական հարապետություն

Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հայտարարել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին: Ներկայում Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիան անց է կացնում մարզխորհրդի նիստ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Համացանցում արդեն հայտնվել է այդ նիստի տեսագրությունը:

Ապրիլի 7-ին Ուկրաինայի հարավ արևելյան մի շարք քաղաքներում շարունակվում են ընդվզումները, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շտապ դաշտայնացում: Խարկովում և Դոնեցկում միտինգների մասնակիցները քաղաքի ադմինիստրատիվ շենքերի մոտ բարիկադներ են սարքում:

Բացի դրանից Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ անհայտ մարդիկ ներխուժել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենք և գրավել սպառազինության սենյակը և վերցրել զենքերը: Երեկ երեկոյան շենքի գրավման  ժամանակ ինը մարդ տուժել է, հիշեցնում է Russia Today-ը:

Интерфакс“-ը ճշտում է, որ Դոնեցկի պետական մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցրած մարդիկ ապրիլի 7-ի առավոտյան ժաղով են հրավիրել, որտեղ քվեարկել են Դոնեցկի անկախ ժողովրդական հանրապետություն հռչակելու դեկլարացիայի օգտին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

 Անկախ

Tags: , ,