Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում. կուսակցական

erdogan Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության խորհրդի անդամներից Սալիհ Քափուսուզը «TRT Haber»-ին տված հարցազրույցում նշել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Վերջին ընտրություններում ԱԶԿ-ի տարած հաղթանակից հետո Էրդողանի առաջադրվելու հարցը կարծես թե այլևս կասկած չի հարուցում: Այնուհանդերձ վարչապետի գլխավորած կուսակցությունը նման հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով: Եթե օգոստոսի 10-ին թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել բավարար թվով ձայներ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրական երկրորդ փուլը: