Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական 12 երկրների մշակույթի նախարարները կոչ են արել չներառել աուդիովիզուալ սեկտորը ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրային հարաբերություններում:
Ֆրանսիայի կողմից ներկայացրած նախաձեռնությունը հետևել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այցին Վաշինգտոն, որից հետո որոշվել է քննության առնել բոլոր ապրանքները ազատ առևտրային գոտու ստեղծման համար:
Սպիտակ տանը տեղի ունեցած իր ելույթում Քեմերոնը նշել է, որ իրատեսական հնարավորություններ կան բանակցությունները սկսել գալիք ամսվա սկզբին:
Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան , Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան համատեղ ստորագրել են նամակ, որտեղ արտացոլված է ԵՄ-ի մշտական դիրքորոշումը, համաձայն որի՝ աուդիովիզուալ ծառայությունները ներկայացված չեն եղել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և առևտրի ազատականացման ցանկացած բանակցություններում:
Tags: ԵՄ
