Պրիմորյեում անասնաբուժական ու ֆիտոսանիտարիայի գծով դաշնային ծառայության վերահսկողությունը հավի մսից ամերիկյան արտադրության ներբերշիկներում կապար է հայտնաբերել:
Ռուսգյուղվերահսկողության «Պրիմորյեի միջմարզային անասնաբուժական լաբորատորիայի” աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, ԱՄՆ-ից ստացված հավամսով նրբերշիկների 6 տ կշռող 2 խմբաքանակում կապարի քանակը գերազանցում է նորմը 2 անգամ:
Գործնականում այդ տարրի թույլատրելի նորմը կազմում է ընդամենը 0,5 մգ/կգ-ին: Իսկ ամերիկյան արտադրանքում այդ ցուցանիշը կազմել է 0,87 մգ/կգ` յուրաքանչյուր խմբաքանակում: Կապարը քաղցկեղածին նյութերի դասից է: Այն նույնիսկ հանված է ազատ շրջանառությունից:
«1 մգ-ն կարող է կողմնակի երևույթներ առաջացնել, իսկ 10 մգ-ն` նույնիսկ մահվան կարող է հանգեցնել»,-նշում են Ռուսգյուղվերասկողությունում:
Tags: կապար, նրբերշիկ
