Ռոբերտո Մանչինին ազատեց զբաղեցրած պաշտոնը

մmancini_2Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ազատեց զբաղեցրած պաշտոնը: 48-ամյա Մանչինին 2009-ից էր գլխավորում «Մանչեսթեր Սիթին»: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել էր Անգլիայի չեմպիոն,  գավաթակիր, սուպերգավաթակիր:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ պահպանել չեմպիոնի կոչումը, իսկ Անգլիայի գավաթի եզրափակչում, խաղի վերջին րոպեներին գնդակ բաց թողնելով դարպասը, պարտվեց «Ուիգանին»: Հավելենք, որ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում անգլիական ակումբը չէր կարողացել հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մեծ փողեր է ծախսում և կատարվածը չէր կարող անհետևանք մնալ:

Հեռացված Մանչինիին Անգլիայի առաջնության վերջին երկու տուրի խաղերի ժամանակ կփոխարինի նրա օգնական Բրայան Քիդը:

 

Tags: ,