Այսօր Իրանի նավթային պաշարների նախարար Բիժան Նամդար Զանգանեհրը հայտնել է, որ Իրանը կմեծացնի արտահանվող նավթի ծավալը:
«Թեհրանն ամեն ինչ կանի նավթամթերքի արտահանման չափերը մեծացնելու համար և չի սպասի ԱՄՆ-ի թույլտվությանը»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ պատժամիջոցները չեն կարող ազդել, որ նավթ արտահանող երկրների միացյալ կազմակերպությունում Իրանը կորցնի իր մասնաբաժինը:
Ի դեպ, Իրանը վերջին ամիսներին ավելացրել է արտահանվող նավթի ծավալը: Դա կատարվել է այն բանի շնորհիվ, որ նոյեմբերին նավթային պատժամիջոցները զգալիորեն մեղմացվել էին, երբ Իրանը ստորագրել էր միջուկային միջանկյալ գործարքի համաձայնագիր` G5+1 (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) երկրների հետ:
Tags: իրան, նավթի արտահանում