Հարկադիր վայրէջք` 390 կովի պատճառով

Cows-Lying-on-Green-Grass-2272500

Բրիտանական ավիաընկերություններից մեկին պատկանող ինքնաթիռը ստիպված հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնում, քանի որ ինքնաթիռում գտնվող 390 կովերը “չափազանց շատ տաքություն են անջատել”` դրանով իսկ հրշեջ ազդանշանի  գործարկման պատճառ  դարձել: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Boeing-747-ը Իռլանդական ծովի վրայով էր թռչում, երբ հանկարծ սրահում աշխատեց հրշեջ ազդանշանը: Պարզվեց, որ բեռնաբաժնում, որտեղ կենդանիներն էին, ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է: Վախեցած օդաչուն ստիպված վայրէջք է կատարել: Ավելի ուշ տեխնիկները, ստուգելով ինքնաթիռը, բռնկման հետքեր չեն հայտնաբերել:

Որքան էլ տարօրինակ է, Խիտրո օդանավակայանում հարկադիր վայրէջքներ հաճախ են լինում.  Օրական գրեթե 2 անգամ: Վերջին տարիներին օդանավակայանի աշխատակիցները 1262 նման ազդանշան են որսացել: Հաճախ օդաչուները նման որոշում են կայացնում թռչունների` ինքնաթիռի  հետ բախման հետևաքնով կամ էլ, երբ անձնակազմի անդամները վատ  ինքնազգացողություն են ունենում:

Ավիացիոն փորձագետի խոսքով, նման պատահարների արդյունքում ոչ ոք չի զոհվում:

Անկախ

Tags: