Հայաստանի պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել

պնԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ.  Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին:

Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագռգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել:

 Անկախ

Tags: ,