ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել կողմերի երկխոսությանը. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

բրազեր Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերը, խոսելով ԼՂ հարցով աշխատող ենթահանձնաժողովի աշխատանքների մասին, նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել երկխոսության զարգացմանը և հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումների շարունակմանը: «Պետք է գնահատել բանակցության ցանկացած հնարավորություն: Ես աշխատելու եմ շարունակել նախորդ նախագահների ավանդույթները: Այժմ փորձում եմ կապ հաստատել երկու երկրների պատվիրակությունների հետ, որպեսզի քննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են կողմերի միջև հանդիպումների անցկացման ձևաչափն ու քննարկումը շարունակելու հիմքերը»,-նշել է Բրասերը:

Անկախ

Tags: ,