Ադրբեջանում` Սումգայիթում, բողոքի ակցիա է տեղի ունեցել

ադրբեջանԱպրիլի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ  քաղաքի Բաբեկ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ցուցարարների`Բաբեկի փողոցում շինարարություն են սկսել` նոր շինություն կառուցելու համար: Արդյունքում լուրջ վնաս են կրել քաղաքային կոյուղիները: “Ապրիլի 6-ին 10-րդ թաղամասի բնակիչները շինարարական աշխատանքների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք փակել են փոսերը և 120 ծառ տնկել: Մենք նույնպես ծառեր կտնկենք, սակայն կոյուղու վերանորոգման համար փող չունենք”,- հայտարարել են ցուցարարները:

Ցուցարարենը տեղեկացրել են, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հրաժերվել են նրանց հետ հանդիպել, ոչ ոք չի ցանկանում լսել իրենց բողոքը: Նրանք բողոքել են նախագահի աշխատակազմին, որից հետո նրանց խոստացել են քննարկել այդ հարցը: Սակայն գիշերները շարունակվում են շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով բնակչները ստիպված անցել են գիշերային հերթապահության:

Ըստ կայքի`այդ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Բնակիչները, ի նշան բողոքի, խոչընդոտում են շինարարությանը: Շինարարական ընկերության անունը գաղտնի է պահվում:

Անկախ

Tags: ,