Ադրբեջանում ճակատային մասում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Գյարյաքմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն անզգուշաբար իր ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից Ինտիգամ Իլհամ օղլու Իսմայիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա։
Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, զինծառայող Իսմայիլովը ստացած վնասվածքներից մահացել է։ Ռամին Ալիևը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ փոխհրամանատարի առողջական վիճակը կայուն է: Մինչդեռ համաձայն ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի՝ Ռամին Ալիևի վիճակը ծանր է։
“Ես չեմ կարծում, որ միջադեպն անզգուշության հետևանք է։ Այսօր ևս մի զինվոր է ինքնասպանություն գործել։ Կարծես ցանկանում են թաքցնել տեղի ունեցածը”,-ասել է փորձագետը։
Tags: ադրբեջան, բանակ