Windows XP և Office 2003 -ը մոտ են պատմություն դառնալուն: Այսօրվանից Microsoft ընկերությունը դադարեցնում է օպերացիոն համակարգերի այդ վարկածների ու օֆիսային ծրագրերի փաթեթի տեխնիկական ապահովության աջակցությունը: Այսուհետ XP ունեցողներն այլևս թարմացումներ` որոնք վարակների, լրտես-ծրագրերի ու այլ սպառնալիքների դեմ պաշտպանություն են ապահովում, չեն ստանա:
Ճիշտ է, օգտատերերը կարող են այսուհետ էլ օգտվել Windows XP-ից, սակայն, Microsoft ընկերությունը նախազգուշացրել է, որ դրանք որոշակի ռիսկերի կենթարկվեն, այդ թվում` անձնական տվյալների ու բանկային տեղեկության սեփականացման: Վերջին մի քանի ամսում այդ օպերացիոն համակարգի վրա գրոհների քանակը 6 անգամ ավելացել է:
Windows XP-ի պաշտոնական աջակցության ժամկետը լրացել է դեռևս 2009-ին: Ապրիլի 8-ին ավարտվում է ընդլայնված աջակցության ժամկետը, որից հետո, Microsoft-ը վերջնականապես կդադարեցնի թարմացումներն ու հնացած օպերացիոն համակարգը «կարկատելը»:
Microsoft-ի փորձագետները օգտատերերին խորհուրդ են տալիս անցնել Windows 7 կամ Windows 8 օպերացիոն համակարգերի նոր վարկածներին:
Tags: Windows XP
