Ֆիլիպինների Գերագույն դատարանը հավանության է արժանացրել ծնելիության վերահսկողության մասին օրենքը

1102788

Ֆիլիպինների Գերագույն դատարաննը այսօր հավանության է արժանացրել ծնելիության վերահսկողության մասին օրենքը,  տեղեկացնում է  Agence France-Presse-ը: Ինչպես օրենքի կողմնակիցներն են վստահեցնում.»այն կփոխի միլիոնավոր աղքատ ֆիլիպինցիների կյանքը»:

Իսկ Գերագույն դատարանի մամլո-քարտուղար Թեոդոր Թեն հայտարարել է, որ վերարտադրողական առողջության մասին օրենքը չի հակասում սահմանադրությանը: Ինչպես պարզել է  Agence France-Presse գործակալությունը, դատարանն ավելի վաղ մերժել է տվյալ օրենքի դեմ եկեղեցու ներկայացրած  հարյուրավոր հանրագրեր:

Նշվում է, որ օրենքը նախատեսում է հակաբեղմնավորիչ պարագաների անվճար բաժանում ու թույլատրում բոլոր դպրոցներում երեխաների սեռական դաստիարակություն իրականացնել:

Անկախ

Tags: