Արմավիրում կայացավ Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի 1-ին շրջանը: Մասնակցում էր 5 թիմ:
Ուժերն էին չափում Ստեփանակերտի, Արմավիրի հավաքականները, Երևանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն և Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը:
Առաջին տեղում է ՖԻՄԱ-ն, որն առավելագույն` 3:0 հաշվով հաղթանակ տարավ բոլոր հանդիպումներում: Ապա հաջորդում են` Արմավիրի հավաքականը և ԽՄՕՄՄ-ի թիմը:
Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը կանցկացվի հոկտեմբերին Երևանում:
Tags: սպորտ, վոլեյբոլ