Ուկրաինան խստացնում է պատիժները անջատողական գործողությունների համար

ուկրաինաԵրեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է օրենք անջատողականության համար քրեական պատասխանատվության պատիժը խստացնելու մասին. մասնավորապես այն գործողությունները, որոնց նպատակն է բռնի կերպով փոխելու սահմանադրական կարգը երկրում և պետության իշխանության գրավումը, կպատժեն մինչև տասնհինգ տարվա ազատագրմամբ, ինչպես նաև` գույքի առգրավմամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

 

Համապատասխան օրենքին կողմ է քվեարկել խորհրդարանի 231 անդամ, այն դեպքում, որ օրենքի համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը կազմում է 226 ձայն:

Համաձայն ընդունված օրենքի` կանխամտածված գործողությունները, որոնք ուղղված են փոխելու Ուկրաինայի պետական սահմանները, կպատժվեն ազատազրկմամբ` իննից մինչև տասներկու տարի:

 

Պետական դավաճանության համար նախատեսվում է 14 - 15 տարի ազատազրկում, ինչպես նաև ունեցվածքի բռնագրավում:

 

Փաստաթղթի ընդունումը անկարգություններ է հրահրել երկրի հարավում, որտեղ այժմ ընթանում են ցույցեր պետության դաշնայնացման աջակցության համար:

Օրենքը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կստորագրի համապատասխան փաստաթուղթը:

Անկախ

Tags: ,